ՀԱՊԿ-ից ի՞նչ պետք է մենք կորցնենք, չեղած բանը կորցնել չես կարող․ Լիլի Մինասյան

«Այդ պահանջը նոր չէ, բայց մենք խաղաղության պայմանագրում կետ ունենք, որ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու տարածքային պահանջներ չեն կարող ունենալ։ ՀՀ-ն նշել է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, ու պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ երկու կողմերը չեն կարող հղում կատարել ներքին օրենսդրությանը՝ պայմանագրային կետերը չկատարելու նպատակով»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ եթե ՀՀ-ն չփոփոխի Սահմանադրությունը, ապա խաղաղության պայմանագիր հնարավոր չի լինի ստորագրել։


Ինչ վերաբերում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, որ Հայաստանի սխալ քայլերը կհանգեցնեն ՌԴ-ի հետ ընդհանուր պաշտպանական տարածքին վերադառնալու անհնարինությանը, Մինասյանը ասաց. «Բազմիցս նշել ենք, որ ՌԴ-ն պետք է նշի ՀԱՊԿ-ի սահմանները, ու եթե ՀՀ-ի վրա հարձակումները ՀԱՊԿ-ը չի ճանաչում ագրեսիա Հայաստանի նկատմամբ, ապա ի՞նչ պետք է մենք կորցնենք. չեղած բանը կորցնել չես կարող»։


Մինասյանը նշեց, որ ՌԴ-ի մոտեցումների հարցում պետք է փոփոխություն ակնկալել. «ՌԴ-ն պետք է ընկալի ՀՀ ինքնիշխանությունը, որովհետև ՀՀ-ն սուվերեն պետություն է։ ՌԴ տարբեր պաշտոնյաների հայտարարությունները միշտ համեմված են լինում ՀՀ ինքնիշխանության վերաբերյալ թյուր պատկերացումնրեով ու այնպիսի ձևակերպումներով, որ ՀՀ-ն պարտավորություններ ունի ՌԴ-ի նկատմամբ իր որոշումները կայացնելիս»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան